20:07  ,  30 հոկտեմբերի, 2017

Ռոջեր Ֆեդերերը՝ պատմության երկրորդ ամենաշատ տիտղոս նվաճած թենիսիստ

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը, նախօրեին ռեկորդային 8-րդ անգամ հաղթելով շվեյցարական Բազելի մրցաշարում, 95-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում:

36-ամյա շվեյցարացին այդ ցուցանիշով շրջանցեց ամերիկացի Իվան Լենդլին եւ դարձավ պատմության երկրորդ ամենաշատ տիտղոս նվաճած թենիսիստը: Ֆեդերերը զիջում է միայն ամերիկացի լեգենդար թենիսիստ Ջիմի Քոնորսին, որը 109 տիտղոս է նվաճել ATP-ի եւ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, հայտնում է Tennis.com-ը:

Հիշեցնենք, որ դա Ռոջեր Ֆեդերերի 7-րդ տիտղոսն էր այս մրցաշրջանում: Շվեյցարացի թենիսիստը մեկ մրցաշրջանում 7 տիտղոս նախորդ անգամ նվաճել էր 2007-ին, երբ հաղթել էր 16 մրցաշարերից 8-ում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English