12:43  ,  30 հոկտեմբերի, 2017

ԵԱ. Հայաստանի թիմերի կազմերն ու մրցակիցները երրորդ տուրում

Հունաստանում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում հոկտեմբերի 30-ին կկայանան երրորդ տուրի մրցամարտերը:

Հայաստանի հավաքականը կմրցի Խորվաթիայի թիմի հետ: Հայկական թիմի կազմում Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը կխաղան սեւերով, իսկ Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը՝ սպիտակ ֆիգուրներով:

Կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Սերբիայի թիմի հետ: Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Գալոյանը կխաղան սպիտակ խաղաքարերով, իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուսովան՝ սեւերով:

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:

Հիշեցնենք, որ նախորդ 2 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է շվեյցարացիներին ու հույներին, իսկ կանանց թիմն առավելության էր հասել Հունաստանի երկրորդ թիմի նկատմամբ եւ պարտվել Ուկրաինային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում