16:52  ,  29 հոկտեմբերի, 2017

«Ալաշկերտը» հաղթանակ կորզեց Գյումրիում

Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Գյումրիում, որտեղ գործող չեմպիոն «Ալաշկերտը» մրցեց «Շիրակի» հետ եւ նվազագույն հաշվով առավելության հասավ վերջնամասում խփած գոլի շնորհիվ: Հյուրերը հաղթական գոլը 88-րդ րոպեին խփեց տրինիդադցի հարձակվող Լեստեր Պելտիերը:

Այս հաղթանակից հետո առաջատար «Ալաշկերտը» վաստակեց 23 միավոր եւ 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Շիրակից»:

Օրվա մյուս խաղում փոխչեմպիոն «Գանձասար-Կապանը» կընդունի «Արարատին»:

Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 0:1

Լեստեր Պելտիեր, 88

«Գանձասար-Կապան» - «Արարատ»՝ 18:00-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով