19:23  ,  28 հոկտեմբերի, 2017

«Բորուսիան» պարտվեց եւ առաջին տեղը կզիջի «Բավարիային» կամ «ՌԲ Լայպցիգին»

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Հանովերին» եւ պարտություն կրեց 2:4 հաշվով: Դորտմունդցիները 20 միավորով առաջին տեղում են, սակայն արդեն այս տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» (20 միավոր) կամ փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» (19 միավոր) կշրջանցի «Բորուսիային»:

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Հանովեր» - «Բորուսիա Դ.»՝ 4:2

Ժոնատաս, 20, 11մ, Իհլաս Բեբու, 40, 86, Ֆելիքս Կլաուս, 60 – Դան-Ակսել Զագադու, 27, Անդրեյ Յարմոլենկո, 52

Հեռացում՝ Դան-Ակսել Զագադու, 59

«Բայեր» - «Քյոլն»՝ 2:1

Լեոն Բեյլի, 54, Սվեն Բենդեր, 74 - Սերու Գիրասի, 23

«Հերտա» - «Համբուրգ»՝ 2:1

Նիկլաս Շտարկ, 17, Քարիմ Ռեկիկ, 49 – Յան-Ֆիտե Արպ, 73

«Հոֆենհայմ» - «Բորուսիա Մ.»՝ 1:3

Կերեմ Դեմիրբայ, 25 – Տորգան Ազար, 61, Մատիաս Գինտեր, 79, Յանիկ Վեստերգոր, 82

«Շալկե» - «Վոլֆսբուրգ»՝ 1:1

Նաբիլ Բենտալեբ, 43, 11մ - Դիվոկ Օրիգի, 90+3

Չիրացրած 11մ՝ Մարիո Գոմես («Վոլֆսբուրգ»), 60

«Բավարիա» - «ՌԲ Լայպցիգ»՝ 20:30-ին (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով