10:40  ,  24 հոկտեմբերի, 2017

FIFA The Best. Ռոնալդուն ստացել է ձայների 43,16 տոկոսը

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի համար քվեարկությունում հաղթել է 43,16 տոկոս ձայնով:

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին երկրորդ տեղը գրավել է 19,25 տոկոս ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակած բրազիլացի հարձակվող Նեյմարի ցուցանիշն է 6,97 տոկոս ձայն:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը մասնակցում են ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագները, լրագրողներ եւ երկրպագուներ:

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին առաջինը նշել էր իր ակումբակից Լուիս Սուարեսին, երկրորդը՝ Անդրես Ինյեստային, իսկ երրորդը՝ «Բարսելոնայից» ֆրանսիական ՊՍԺ տեղափոխված Նեյմարին: Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն առաջին տեղում նշել էր «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, երկրորդում՝ Սերխիո Ռամոսին, իսկ երրորդում՝ Մարսելոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում