16:51  ,  22 հոկտեմբերի, 2017

Էդգար Մալաքյանն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրում Կամենսկի «Ստալը» 1:1 հաշվով ավարտեց Օդեսայի «Չեռնոմորեցի» դեմ արտագնա խաղը:

«Ստալի» պատասխան գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, որը 62-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: 29-րդ րոպեին Էդգարը ստացավ դեղին քարտ, իսկ 88-րդ րոպեին փոխարինվեց: Գոռ Մալաքյանը «Ստալի» մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը, իսկ 19-ամյա պաշտպան Արթուր Դանիելյանը հայտավորվել էր դաշտի տերերի փոխարինողների թվում:

«Ստալն» 9 միավորով վերջին՝ 12-րդ տեղում է, իսկ «Չեռնոմորեցն» ունի մեկ միավոր ավելի:

Պոլտավայի «Վորսկլան» տանը նվազագույն հաշվով պարտվել է Լվովի «Կարպատներին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը «Վորսկլայի» մեկնարկային կազմում հանդես է եկել 79 րոպե:

Ուկրաինայի առաջնություն, 13-րդ տուր

«Ստալ» - «Չեռնոմորեց»՝ 1:1

Էդգար Մալաքյան, 62 (11մ) – Դենիս Վասին, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English