13:19  ,  21 հոկտեմբերի, 2017

Գվարդիոլա. Հնարավոր չէ ամբողջ մրցաշրջանն անցնել առանց անհաջող շարքի

Հնարավոր չէ այսքան բարձր մակարդակի մրցակցության պայմաններում, ամբողջ մրցաշրջանն անցնել առանց անհաջող խաղերի շարքի, ասել է անգլիանական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

«Դեռ հոկտեմբերն է: Դժվար է ակնկալել, որ ամբողջ մրցաշրջանը կանցնենք մեկնարկային ամիսների տեմպով: Բայց ինձ համար կարեւոր է տեսնել թիմի արձագանքը միավորներ կորցնելիս: Ուժեղ թիմերը բնավորություն են ցույց տալիս բարդ փուլերում: Կարեւոր են գործողությունները ճգնաժամային փուլերում: Ուժեղ թիմերն այդ պահերին անմիջապես արձագանքում են ճգնաժամային եւ բարդ իրավիճակներին: Բայց ես լավատես եմ, քանի որ արդեն տեսնել եմ թիմին ճնշման տակ՝ «Սթոք Սիթիի» դեմ խաղում (7:2),- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի ընթացիկ առաջնության 8 խաղում տարել է 7 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել է ոչ ոքի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում