19:14  ,  19 հոկտեմբերի, 2017

Քարիմ Բենզեման չի ցանկանում տեղափոխվել «Արսենալ»

Ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման մտադիր չէ հեռանալ Մադրիդի «Ռեալից»: Ֆուտբոլիստի գործակալը հերքել է լուրերը, թե Բենզեման կընդունի Լոնդոնի «Արսենալի» առաջարկը:

«Քարիմ Բենզեման շատ երջանիկ է «Ռեալում»: Անցած ամիս նա երկարաձգել է պայմանագիրն Արքայական ակումբի հետ եւ չունի թիմից հեռանալու ցանկություն»,- գործակալի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման խփել է ընդամենը 2 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում