09:45  ,  18 հոկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆավորիտ է Լիսաբոնում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի Լիսաբոնի «Բենֆիկային»

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Անգլիայի 20-ակի չեմպիոնին, որի հաղթանակը գնահատում է 1.80 գործակցով: Պորտուգալական ակումբի հաղթանակն ունի 4.50 գործակից, իսկ ոչ ոքին՝ 6.60:

Հոկտեմբերի 18-ին Լիսաբոնում կայանալիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում