13:30  ,  17 հոկտեմբերի, 2017

Ռոնալդուն երկրորդն է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցուցակում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Forbes-ի վարկածով երկրորդն է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցուցակում: Պորտուգալիայի հավաքականի ավագի տարեկան եկամուտը գնահատվում է 93 միլիոն դոլար:

Ռոնալդուն զիջում է միայն բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգին, որի տարեկան եկամուտը կազմել է 95 միլիոն դոլար: Լավագույն եռյակը եզրափակում է Coldplay խումբը (88 միլիոն դոլար):

Մարզիկներից լավագույն 20-յակում տեղ են գտել նաեւ Ռոջեր Ֆեդերերը (5 տեղ, 64 միլիոն դոլար), Ռորի Մակիլրոյը (9 տեղ, 50 միլիոն դոլար), Լյուսի Հեմիլթոնը (11 տեղ, 46 միլիոն դոլար), Սեբաստիան Ֆետելը (14 տեղ, 38,5 միլիոն դոլար), Նովակ Ջոկովիչը (15 տեղ, 37,6 միլիոն դոլար), Ֆերնանդո Ալոնսոն (17 տեղ, 36 միլիոն դոլար), Գարեթ Բեյլը (18 տեղ, 34 միլիոն դոլար), Քոնոր Մաքգրեգորը (19 տեղ, 34 միլիոն դոլար) եւ Զլատան Իբրահիմովիչը (20 տեղ, 32 միլիոն դոլար):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում