11:23  ,  17 հոկտեմբերի, 2017

Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր պայմանագիր կկնքի աշխատավարձի բարձրացումից հետո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը, եթե անգլիական ակումբը զգալիորեն բարձրացնի նրա աշխատավարձը, գրում է The Guardian-ը:

Այժմ պորտուգալացի մասնագետը ստանում է տարեկան 15 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ: Մոուրինյոն ցանկանում է, որ իր նոր պայմանագիրն ու բոնուսները համապատասխանեն «Մանչեսթեր Յունայթեդում» գրանցած իր առաջընթացին:

Հիշեցնենք, որ պորտուգալացին մանչեսթերյան ակումբը գլխավորել էր նախորդ տարվա ամռանը՝ կնքելով 3 տարվա պայմանագիր։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի լինելու իր կարիերայի վերջին ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում