00:52  ,  17 հոկտեմբերի, 2017

Մահրեզի գոլը «Լեսթերին» փրկեց պարտությունից

«Լեսթեր» - «Վեստ Բրոմվիչ» խաղով ավարտվեց անգլիական Պրեմյեր լիգայի 8-րդ տուրը: Գրանցվեց 1:1 հաշիվը: Լեսթերցիները պարտությունից խուսափեցին ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզի գոլի շնորհիվ:

«Վեստ Բրոմվիչը» 10 միավորով բարձրացավ 10-րդ տեղ, իսկ «Լեսթերը» 6 միավորով 18-րդն է:

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Լեսթեր» - «Վեստ Բրոմվիչ»՝ 1:1

Ռիհադ Մահրեզ, 80 – Նասեր Շադլի, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով