17:46  ,  16 հոկտեմբերի, 2017

«Չելսին» մեկ ամսով զրկվեց առանցքային խաղացողից

Լոնդոնի «Չելսիի» նիգերիացի պաշտպան Վիկտոր Մոզեսը վնասվածքի պատճառով չի խաղա նվազագույնը մեկ ամիս, հայտնում է The Telegraph-ը:

Նիգերիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Քրիսթալ Փելասի» դեմ Պրեմյեր լիգայի նախորդ տուրի խաղում (1:2):

Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայից եւ ֆրասնիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեից հետո Մոզեսը վերջին 2 շաբաթում «Չելսիի» երրորդ ֆուտբոլիստն է, որը ստանում է ծնկի վնասվածք: Մորատան կարող է մասնակցել իտալական «Ռոմայի» (հոկտեմբերի 18) դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպմանը, իսկ Կանտեն այս ամիս չի օգնելու լոնդոնյան ակումբին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում