14:33  ,  9 հոկտեմբերի, 2017

Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի բոլոր հաղթողները

Վանաձորում ավարտվել է Սեուլի Oլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 22-րդ միջազգային մրցաշարը: 

Մրցաշարի հաղթողներ են դարձել Գարիկ Բարսեղյանը (Հայաստան, 57 կգ), Ղազար Համբարձումյանը (Հայաստան, 61 կգ), Ռազամբեկ Ժամալովը (Ռուսաստան, 65 կգ), Զաուր Սիդակովը (Ռուսաստան, 70 կգ), Ավթանդիլ Կենտչաձեն (Վրաստան, 74 կգ), Արթուր Նայֆոնովը (Ռուսաստան, 86 կգ), Զնաուր Կոչիեւը (Ռուսաստան, 97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (Հայաստան, 125 կգ): 

Հոկտեմբերի 6-ից 8-ն անցկացված մրցաշարին մասնակցել են 100-ից ավելի ըմբիշներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Բուլղարիայից, հայտնում է Սպորտի նախարարության կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում