17:33  ,  6 հոկտեմբերի, 2017

«Ռեալի» ու «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 ամսվա ազատազրկման

Պորտուգալիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» եւ Լոնդոնի «Չելսիի» նախկին պաշտպան Ռիկարդո Կարվալիոն դատապարտվել է 7 ամսվա ազատազրկման, գրում է Football Espana-ը:

39-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է 2010-2013-ը հարկերից խուսափելու մեջ: Այդ շրջանում նա հանդես էր գալիս Արքայական ակումբում: Դատախազը Կարվալյոյի համար պահանջել է մեկ տարվա ազատազրկում ու 300 հազար եվրո տուգանք, սակայն դատարանն ավելի մեղմ է գտնվել: 7 ամսվա ազատազրկումից բացի, պորտուգալացին կվճարի 142 822 եվրո տուգանք:

Դատարանը մեղավոր է ճանաչել Կարվալիոյին եւ որոշում կայացրել, որ նա պետք է մարի 545 981 եվրո պարտքը:

Հիշեցնենք, որ 2017-ից Ռիկարդո Կարվալիոն հանդես էր գալիս չինական «Շանհայ ՍԻՊԳ» ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում