Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին եւ ֆիլիպինցի Արիանա Կաոիլիեին շնորհավորել է ամուսնության կապակցությամբ:
«Շատ սիրելի Լեւոն եւ Արիանննա: Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանության ողջ անձնակազմի եւ անձամբ իմ անունից սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ Ձեր կյանքի այս կարեւոր իրադարձության՝ պսակադրության կապակցությամբ: Մաղթում եմ, որ Ձեր համատեղ կյանքը լի լինի երջանկությամբ, անսպառ սիրով ու բազում-բազում հաղթանակներով:
Լավագույն բարեմաղթանքներով՝ Շառլ Ազնավուր»,- ասվում է շնորհավորանքում, որի լուսանկարը Լեւոն Արոնյանը հրապարակել է ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ զույգի պսակադրության արարողությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 30-ին Սաղմոսավանքում: Հարսանիքի քավորն էր Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:03 , 8 նոյեմբերի
11:10 , 8 նոյեմբերի
11:07 , 8 նոյեմբերի 
10:43 , 8 նոյեմբերի
09:07 , 8 նոյեմբերի
01:58 , 8 նոյեմբերի
01:56 , 8 նոյեմբերի 
01:37 , 8 նոյեմբերի
23:26 , 7 նոյեմբերի 
22:39 , 7 նոյեմբերի