21:52 4 հոկտեմբերի, 2017Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին եւ ֆիլիպինցի Արիանա Կաոիլիեին շնորհավորել է ամուսնության կապակցությամբ:
«Շատ սիրելի Լեւոն եւ Արիանննա: Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանության ողջ անձնակազմի եւ անձամբ իմ անունից սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ Ձեր կյանքի այս կարեւոր իրադարձության՝ պսակադրության կապակցությամբ: Մաղթում եմ, որ Ձեր համատեղ կյանքը լի լինի երջանկությամբ, անսպառ սիրով ու բազում-բազում հաղթանակներով:
Լավագույն բարեմաղթանքներով՝ Շառլ Ազնավուր»,- ասվում է շնորհավորանքում, որի լուսանկարը Լեւոն Արոնյանը հրապարակել է ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ զույգի պսակադրության արարողությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 30-ին Սաղմոսավանքում: Հարսանիքի քավորն էր Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.