16:55  ,  1 հոկտեմբերի, 2017

Գեղամ Կադիմյանի գոլն օգնեց «Վորսկլային»

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում Պոլտավայի «Վորսկլան» 3:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Օդեսայի «Չեռնոմորեցի» նկատմամբ:

Հյուրերի երկրորդ գոլը 76-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը: Նա մեկնարկային կազմում հանդես եկավ 85 րոպե եւ Ուկրաինայի առաջնությունում առաջին գոլը խփեց «Վորսկլայի» կազմում: «Վորսկլան» 21 միավորով ամրապնդվեց երրորդ տեղում:

Հիշեցնենք, որ Գեղամ Կադիմյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու  Լեհաստանի (հոկտեմբերի 5) եւ Ղազախստանի (հոկտեմբերի 8) թիմերի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներին: Սեպտեմբերի 20-ին Կադիմյանը գոլ էր խփել նաեւ Կրամատորսկու «Ավանգարդի» դեմ Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում (2:0):

Տեսանյութում Գեղամ Կադիմյանի գոլը՝ 2:20-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English