Ֆորմուլա-1-ի «Մարուսյա» թիմի թեստ-արշավորդ Մարիա դե Վիլոտան Մադրիդում դուրս է գրվել հիվանդանոցից։ Հիշեցնենք, որ թեստ-մեկնարկի ժամանակ Անգլիայում Դե Վիլոտան բախվել էր մրցուղու հարեւանությամբ կանգնած բեռնատարին։ Ավտոարշավորդը կորցրել է մի աչքը։
Ընդհանուր առմամբ, նրա առողջական վիճակը լավ է, ինչը թույլ է տվել իսպանացի բժիշկներին Մարիա դե Վիլոտային ուղարկել տուն, գրում է Autosport-ը։
Դե Վիլոտան վթարի էր ենթարկվել հուլսիի 3-ին բրիտանական Դաքսֆորդում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում