19:28  ,  30 սեպտեմբերի, 2017

Դորտմունդի «Բորուսիան» մեծացնում է առավելությունը

Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում, իսկ «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խաղի վերջնամասում նաեւ վրիպեց 11 մետրանոցից:

Դորտմունդի թիմը 19 միավորով առաջատարն է եւ 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Հոֆենհայմից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Մյունխենի «Բավարիան» 6 խաղից հետո 13 միավորով երրորդն է:

Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 1:2

Կայուբի, 11 – Անդրեյ Յարմոլենկո, 4, Սինձի Կագավա, 23

Չիրացված 11 մետրանոց՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 80 («Բորուսիա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով