Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեպտեմբերի 30-ին ամուսնացավ ֆիլիպինցի Արիանա Կաոիլիեի հետ: Զույգի պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Սաղմոսավանքում: Հարսանիքի քավորն էր Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայ գրոսմայստերն արժանացել էր Թբիլիսիում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության հաղթողի կոչմանը եւ նվաճել նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Դրանից հետո Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում առաջադիմեց 2 աստիճան եւ բարձարցավ երկրորդ տեղ:




























Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի