Լեւոն Արոնյանի հարսանիքը՝ ֆոտոշարքով

18:35   30 սեպտեմբերի, 2017

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեպտեմբերի 30-ին ամուսնացավ ֆիլիպինցի Արիանա Կաոիլիեի հետ: Զույգի պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Սաղմոսավանքում: Հարսանիքի քավորն էր Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայ գրոսմայստերն արժանացել էր Թբիլիսիում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության հաղթողի կոչմանը եւ նվաճել նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Դրանից հետո Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում առաջադիմեց 2 աստիճան եւ բարձարցավ երկրորդ տեղ: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.