11:28  ,  25 սեպտեմբերի, 2017

«Բորուսիայի» 12-ամյա ֆուտբոլիստը Մ-17 թիմի 7 խաղում խփել է 16 գոլ

Դորտմունդի «Բորուսիայի» մինչեւ 17 տարեկանների թիմի գլխավոր ռմբարկուն 12-ամյա Յուսուֆ Մուկոկոն է: «Արմինիայի» դեմ Գերմանիայի պատանեկան առաջնության խաղում դորտմունդյան ակումբը հաղթել է 3:1 հաշվով: Երեք գոլն էլ խփել է Մուկոկոն, որն այս մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ է աչքի ընկնում հեթ-տրիկով: Մեկ խաղում էլ նա չորս գոլ է խփել:

Ընթացիկ մրցաշրջանում Մուկոկոն մասնակցել է 7 հանդիպման եւ արդեն խփել է 16 գոլ:

Հարձակվողն ունի Գերմանիայի եւ Կամերունի քաղաքացիություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում