22:19  ,  23 սեպտեմբերի, 2017

«Բորուսիա Դ.» - «Բորուսիա Մ.»՝ 6:1

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում հանդիպեցին երկու «Բորուսիաները»: Հսկայական առավելություն ուներ դորտմունդյան ակումբը, որը հաղթեց 6:1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, երկու գոլ խփեց գերմանացի կիսապաշտպան Մաքսիմիլիան Ֆիլիպը: Աչքի ընկավ նաեւ գերմանացի կիսապաշտպան Յուլիան Վայգլը:

Դորտմունդի «Բորուսիան» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավորի առավելություն ունի «Հոֆենհայմի» եւ 3 միավորի առավելություն՝ «Բավարիայի» նկատմամբ:

Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Բորուսիա Մ.»՝ 6:1

Մաքսիմիլիան Ֆիլիպ, 28, 38, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 45, 49, 62, Յուլիան Վայգլ, 79 - Լարս Շտինդլ, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում