21:03  ,  23 սեպտեմբերի, 2017

«Ռեալը» կրկնեց «Բարսելոնայի» ռեկորդը

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում 2:1 հաշվով պարտության մատնելով «Ալավեսին»՝ Մադրիդի «Ռեալը» կրկնեց «Բարսելոնայի» ռեկորդը: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 12-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Իսպանիայի առաջնության արտագնա հանդիպումներում:

«Բարսելոնան» այդ նվաճումն ունեցել էր 2010-2011 թվականններին:

«Ռեալն» այժմ 11 միավորով չորրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում