20:30  ,  23 սեպտեմբերի, 2017

Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանի վիճակագրությունն ու գնահատականը՝ «Այնտրախտի» դեմ

Whoscored.com-ը ներկայացրել է գերմանական «Ռեգենսբուրգի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի վիճակագրությունը Բրաունշվայգի «Այնտրախտի» դեմ երկրորդ Բունդեսլիգայի 8-րդ տուրի խաղում:

Ադամյանը 1 հարված է կատարել դարպասին, 6 հարված՝ դարպասի ուղղությամբ: Նրա հարվածներից մեկից հետո մրցակցին գոլից փրկել է դարպասաձողը: Ադամյանի 23 փոխանցումներից 52.2 տոկոսը հասել է թիմակիցներին: 24-ամյա հարձակվողը 2 առանցքային փոխանցում, 4 անգամ խլել է գնդակը: Հայ ֆուտբոլիստը կանոնները խախտել է 1 անգամ՝ ստանալով դեղին քարտ: Նրա դեմ կանոնները չեն խախտել:

Ադամյանը ստացել է 6.89 գնահատականը, «Ռեգենսբուրգի» կազմում հերթական անգամ լավագույնն է ճանաչվել գերմանացի հարձակվող Մարկո Գրյուտները՝ 8.46:

«Ռեգենսբուրգը» տնային խաղում հաղթել է 2:1 հաշվով, Ադամյանը խաղացել է 86 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում