13:23  ,  22 սեպտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդային եկամուտը

«Մանչեսթեր Յունայթեդի» տարեկան եկամուտը հասել է 581 միլիոն ֆունտ ստերլինգի, ինչը ռեկորդային ցուցանիշ է անգլիական ակումբի համար, հաղորդում է BBC-ն:

Այս տարի ակումբը նվաճել է Եվրոպայի լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում եւ կնքել է 12 նոր գործընկերային պայմանագրեր հովանավորների հետ:

Ավելացել են եկամուտները տոմսերի վաճառքից եւ առեւտրային գործունեությունից: Մեկ տարում եկամուտը հեռուստահեռարձակման իրավունքից 140 միլիոն ֆունտից բարձրացել է մինչեւ 194 միլիոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում