21:51  ,  21 սեպտեմբերի, 2017

Ռուսաստանի Գավաթ. Մոսկվայի «Արարատը» դուրս մնաց պայքարից

Մոսկվայի «Արարատը» դուրս մնաց ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկությունից: Այս տարի ստեղծված ակումբը 1/16 եզրափակիչում ընդունեց Պրեմյեր լիգան ներկայացնող «ԲՄԱ-Խաբարովսկին»:

Երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Արարատը» Ալեքսանդր Գրիգորյանի ղեկավարությամբ առաջինը հասավ հաջողության, սակայն պահպանել հաղթական հաշիվը չկարողացավ: Գրիգորյանի նախկին ակումբը հաղթանակ տարավ 2:1 հաշվով եւ շարունակում է պայքարը:

Ռուսաստանի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«Արարատ» - «ԲՄԱ-Խաբարովսկ»՝ 1:2

Վիկտոր Զեմչենկով, 48 – Եգոր Տարականով, 67, ինքնագոլ, Նիկոլայ Կալինսկի, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով