18:27  ,  20 սեպտեմբերի, 2017

«Ռեալը» Բենզեմային գնահատում է 1 միլիարդ եվրո

Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի հետ: Արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին: 29-ամյա խաղացողի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2021 թվականը, հաղորդում է Marca-ն:

Բենզեմայի աշխատավարձը չի բարձրանա՝ տարեկան 7.5 միլիոն եվրո: Նրա տրանսֆերային գինը կսահմանվի 1 միլիարդ եվրո:

Բենզեման Արքայական ակումբում հանդես է գալիս 2009 թվականից, 371 խաղում խփել է 182 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում