15:44  ,  20 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը արագ ոչ ոքի խաղացին

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ դասական պարտիայում մրցեցին հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2804): 19 քայլում գրանցվեց ոչ ոքի: Սպիտակներով հանդես էր գալիս Վաշյե-Լագրավը:

Հիշեցնենք, որ առաջին դասական պարտիայում գրոսմայստերները 32-րդ քայլում էին համաձայնել ոչ ոքի արդյունքի: Սեպտեմբերի 21-ին կանցկացվի թայ-բրեյքը:

Կիսաեզրափակիչի մյուս դիմակայությունում մրցում են ամերիկացի Ուեսլի Սոն (2792) եւ չինացի Դին Լիրենը (2771):Առաջին պարտիայում գրանցվել էր ոք ոքի, երկրորդը շարունակվում է:

Թայ-բրեյքը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին:

Եզրափակիչի ուղեգրի հետ հաղթողները կստանան նաեւ 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում