15:44 20 սեպտեմբերի, 2017Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ դասական պարտիայում մրցեցին հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2804): 19 քայլում գրանցվեց ոչ ոքի: Սպիտակներով հանդես էր գալիս Վաշյե-Լագրավը:
Հիշեցնենք, որ առաջին դասական պարտիայում գրոսմայստերները 32-րդ քայլում էին համաձայնել ոչ ոքի արդյունքի: Սեպտեմբերի 21-ին կանցկացվի թայ-բրեյքը:
Կիսաեզրափակիչի մյուս դիմակայությունում մրցում են ամերիկացի Ուեսլի Սոն (2792) եւ չինացի Դին Լիրենը (2771):Առաջին պարտիայում գրանցվել էր ոք ոքի, երկրորդը շարունակվում է:
Թայ-բրեյքը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին:
Եզրափակիչի ուղեգրի հետ հաղթողները կստանան նաեւ 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.