09:42  ,  17 սեպտեմբերի, 2017

Ռոնալդուն հղի ընկերուհու հետ Լիսաբոնում ներկա է եղել «Սպորտինգի» հանդիպմանը (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հղի ընկերուհու հետ ներկա է եղել Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» ստադիոնում տեղի ունեցած Պորտուգալիայի առաջնության 6-րդ  տուրի «Սպորտինգ» - «Տոնդելա» խաղին, հաղորդում է Marca-ն: 2:0 հաշվով առավելության է հասել «Սպորտինգը»՝ տանելով 6-րդ հաղթանակն ընթացիկ առաջնությունում:

Ռոնալդուն որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության չորրորդ տորի «Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ» հանդիպմանը, որը սեպտեմբերի 17-ին է: Ռոնալդուն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սպորտինգում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English