Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հղի ընկերուհու հետ ներկա է եղել Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» ստադիոնում տեղի ունեցած Պորտուգալիայի առաջնության 6-րդ տուրի «Սպորտինգ» - «Տոնդելա» խաղին, հաղորդում է Marca-ն: 2:0 հաշվով առավելության է հասել «Սպորտինգը»՝ տանելով 6-րդ հաղթանակն ընթացիկ առաջնությունում:
Ռոնալդուն որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության չորրորդ տորի «Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ» հանդիպմանը, որը սեպտեմբերի 17-ին է: Ռոնալդուն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սպորտինգում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում