21:42  ,  14 սեպտեմբերի, 2017

«Ալաշկերտի» ֆուտբոլիստը բուժվել է Սերբիայում

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրում «Շիրակի» դեմ խաղում ծնկի վնասվածք ստանալուց հետո երկշաբաթյա վերականգնողական փուլ է անցել Սերբիայում:

27-ամյա ֆուտբոլիստն արդեն վերադարձել է «Ալաշկերտ» և վերսկսել մարզումներն անհատական ծրագրով:

«Օրական երկու անգամ թերապևտիկ կուրս էի ունենում` էլեկտրական, մագնիսային, լազերային: Ստեղծված էին բոլոր անհրաժեշտ պայմանները: Կարող եմ ասել, որ վերականգնողական փուլը լավ անցավ: Արդեն վերսկսել եմ մարզումներն անհատական ծրագրով: Հույս ունեմ, որ հաջորդ շաբաթ կսկսեմ մարզվել ընդհանուր խմբում»,- ասել է Ստոյկովիչը «Ալաշկերտի» մամուլի ծառայությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում