21:10  ,  14 սեպտեմբերի, 2017

«Ուրալի» հայ կիսապաշտպան. Ցանկանում եմ ընդգրկվել գլխավոր թիմում եւ խաղալ Պրեմյեր լիգայում

Ռուսական «Ուրալի» պաշտոնական կայքի «Մեր պահեստայինները» շարքի հերթական հերոսը երիտասարդական թիմի 19-ամյա կիսապաշտպան Վոլոդյա Իսրայելյանն է։

«Իմ ծնողներն ապրել են Եկատերինբուրգում, հետո տեղափոխվել են Վրաստան։ Ես ծնվել եմ Ախալքալաքում։ Հետո վերադարձել են այստեղ։ Հայրս սիրողական մակարդակի ֆուտբոլիստ է եղել։ Խաղացել է Վրաստանում։ Մինչեւ հիմա ինձ նման շատ է սիրում ֆուտբոլ։

«Կրասնոդարի» դարպասը գրավելուց հետո հույզերս խեղդում էին ինձ։ Բայց խաղից հետո առանձնահատուկ ոչինչ չէի զգում։ Ուրախ եմ, որ թիմին բերեցի առաջին միավորը։

Սկզբում տեղ չունեի հիմնական կազմում, հիմա խաղում եմ մեկնարկային կազմում։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է ընթանում։ Ցանկանում եմ հայտնվել գլխավոր թիմում եւ Պրեմյեր լիգայում»,- ասել է Իսրայելյանը։

Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը 9 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում եւ խփել է մեկ գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում