23:44  ,  14 սեպտեմբերի, 2017

Հայ ձյուդոիստները՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը սեպտեմբերի 15-17-ը Սլովենիայի Մարիբոր քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանը թիմի կազմում ընդգրկել է Գասպար Հայրապետյանին, Էրիկ Հարությունյանին (երկուսն էլ՝ 55 կգ քաշային կարգ), Վահագն Չալյանին (81 կգ) եւ Գրիգոր Սահակյանին (90 կգ), հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Հայաստանի հավաքականն արդեն մրցավայրում է: Մինչ այդ թիմը երկու հավաք է անցկացրել Թբիլիսիում եւ Երեւանում:

Եվրոպայի առաջնությունում հանդես կգա 41 երկրի 400 մարզիկ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում