18:45  ,  14 սեպտեմբերի, 2017

«Ռեալը» կերկարաձգի պայմանագիրն Իսկոյի հետ եւ կսահմանի 700 միլիոն եվրո տրանսֆերային գին

Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կնքի կիսապաշտպան Իսկոյի հետ։ Այն նախատեսված է մինչեւ 2022 թվականը, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։ Իսպանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Սեպտեմբերի 15-ին «Ռեալի» ստադիոնում տեղի կունենա Իսկոյի պայմանագրի երկարաձգման արարողությունն ու մամուլի ասուլիը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային գինը կսահմանվի 700 միլիոն եվրո։

Իսպանիայի հավաքականի 24-ամյա խաղացողը 2013-ին «Մալագայից» է տեղափոխվել «Ռեալ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում