18:10  ,  14 սեպտեմբերի, 2017

Վահան Բիչախչյանը գոլային փոխանցում է կատարել «Ժիլինայում»

Ֆուտբոլի Սլովակիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Ժիլինան» արտագնա խաղում 11։0 հաշվով հաղթել է «Զավաժնային»։

«Ժիլինայի» կազմում 51-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը 77-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

«Ժիլինան» դուրս է եկել 1/16 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում