14:24  ,  14 սեպտեմբերի, 2017

ՉԼ. Մեսին, Ռոնալդուն, Նեյմարը՝ շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդներ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հավակնում են Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի լավագույն խաղացողի կոչմանը:

Հավակնորդների թվում են նաեւ Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Թայսոնը («Շախտյոր»), Ռոմելու Լուկակուն («Մանչեսթեր Յունայթեդ»), Խամես Ռոդրիգեսը («Բավարիա»):

Հավակնորդներից դուբլի հեղինակ են դարձել Մեսին, Ռոնալդուն եւ Քեյնը: «Բարսելոնան» 3:0 հաշվով հաղթել է «Յուվենտուսին», «Ռեալը» 3:0 հաշվով՝ ԱՊՕԵԼ-ին, «Տոտենհեմը» 3:1 հաշվով՝ Դորտմունդի «Բորուսիային»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում