18:53  ,  12 սեպտեմբերի, 2017

Ռայան Գիգզ. ՉԼ-ում հաջողության համար «Մանչեսթեր Յունայթեդին» անհրաժեշտ է Բեյլը

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզը թերահավատ է անգլիական ակումբի հաջողությանը Չեմպիոնների լիգայում, փոխանցում է Sky Sports-ը:

«Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի, Լուկակուի, Ռեշֆորդի, Դե Խեայի հետ պետք է ունենա նաեւ Գարեթ Բեյլին»,- ասել է Գիգզը:

Խմբային մրցաշարի առաջին տուրում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը սեպտեմբերի 12-ին կընդունի շվեյցարական «Բազելին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում