22:23  ,  12 սեպտեմբերի, 2017

ՄԼՍ. Յուրա Մովսիսյանի խաղի գնահատականը

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Վանկուվերի» դեմ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի հանդիպմանը:

Rslsoapbox.com-ը 30-ամյա հայ ֆուտբոլիստի խաղը գնահատել է 5.5 (առավելագույն հնարավորը՝ 10):

«Մովսիսյանը որոշակի դադարից հետո դարձյալ մեկնարկային կազմում էր եւ վատ հանդես չեկավ: Սակայն չի կարելի ասել, որ Յուրան հաճախ էր սպառնում մրցակցի դարպասին եւ շատ հնարավորություններ էր ստեղծում թիմակիցների համար»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» հյուրընկալվելիս պարտվել է 2:3 հաշվով, իսկ Մովսիսյանը փոխարինվել է 67-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում