16:49  ,  12 սեպտեմբերի, 2017

Շոտլանդացի ֆուտբոլիստը կոպիտ սահանկումով տապալել է թիմակցին

Զվարճալի միջադեպ է գրանցվել «Ռեյնջերսի» եւ «Դանդիի» միջեւ ֆուտբոլի Շոտլանդիայի առաջնության խաղում:

«Դանդիի» շոտլանդացի պաշտպան Ջեկ Հենդրին դրվագներից մեկում ցանկացել է կանգնեցնել մրցակցի գրոհը, սակայն սահանկումով տապալել է իր թիմակից Քամերոն Քերին:

Այդ խաղում «Ռեյնջերսը» տնային հաղթանակ է տարել 4:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում