15:50  ,  12 սեպտեմբերի, 2017

Իբրահիմովիչ. Ծունկս գրեթե վերականգնվել է, շարունակեք աջակցել ինձ

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը մեկ տարով երկարաձգած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է իր վերականգնման փուլի մասին:

«Ծունկս գրեթե վերականգնվել է: Ցանկանում եմ, որ բոլորը զինվեն համբերությամբ եւ երբ վերադառնամ, աշխարհը կիմանա այդ մասին: Շարունակեք աջակցել ինձ, եղեք համբերատար, եւ ես կվերադառնամ ավելի ուժեղ, քան երբեւէ»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Aftonbladet-ը:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը ծնկի վնասվածք էր ստացել նախորդ մրցաշրջանում, որի վերջնամասը բաց թողեց: Ավելի վաղ նշվում էր, որ նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է ձմռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում