15:12  ,  12 սեպտեմբերի, 2017

Պոգբա. Ցանկանում ենք ապացուցել, որ արժանի ենք Չեմպիոնների լիգայում խաղալուն

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկից առաջ խոսել է սպասելիքների մասին:

«Ակնհայտ է, որ ես «Մանչեսթեր Յունայթեդ» եմ տեղափոխվել Չեմպիոնների լիգայում խաղալու համար: Շատերն ասում են, որ մեզ բաժին է հասել հեշտ խումբ, սակայն Չեմպիոնների լիգայում երբեք հեշտ չի լինում: Բոլորը ցանկանում են հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ մենք ցանկանում ենք ապացուցել, որ արժանի ենք այս մրցաշարում խաղալուն: Չեմպիոնների լիգայի հիմնը լսելու ցանկությունը խթան էր ինձ համար: Մարմնովդ սարսուռ է անցնում, երբ լսում ես այդ երգը»,- Պոգբայի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը սեպտեմբերի 12-ին կընդունի շվեյցարական «Բազելին»: A խմբում ընդգրկված են նաեւ պորտուգալական «Բենֆիկան» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում