16:12  ,  12 սեպտեմբերի, 2017

Մեսին որդու ծննդյան օրը նշել է ընտանիքի հետ (ֆոտո)

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի կրտսեր որդի Մատեոն նախօրեին դարձել է 2 տարեկան:

30-ամյա ֆուտբոլիստը մի քանի լուսանկար է հրապարակել որդու ծննդյան տարեդարձից: Այն անցկացվել է Միկի Մաուսի ոճով: Մեսին եղել է իր կին Անտոնելա Ռոկուցոյի, ավագ որդի Մատեոյի եւ օրվա հոբելյարի հետ:

«Գեղեցիկ ծննդյան տարեդարձ: Ես սիրում եմ իմ կյանքը»,- լուսանկարները վերնագրել է Մեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում