17:12  ,  12 սեպտեմբերի, 2017

Արդար խաղի դրսեւորում՝ Բունդեսլիգա-2-ում

«Բոխումի» պաշտպան Ֆելիքս Բաստիանսը արդար խաղի օրինակ է ծառայել «Դարմշտադտի» դեմ գերմանական Բունդեսլիգա-2-ի հանդիպման ժամանակ:

Գերմանացի ֆուտբոլիստը ներխուժել է տուգանային հրապարակ, որտեղ ընկել է մրցակցի հետ պայքարի ժամանակ: Գլխավոր մրցավարը նշանակել է 11 մետրանոց հարված, սակայն Ֆելիքս Բաստիանսը նրան համոզել է, որ կանոնների խախտում չի եղել այդ դրվագում: Դրանից հետո մրցավարը չեղյալ է հայտարարել 11 մետրանոցը: Միջադեպը տեղի է ունեցել 1:0 հաշվի ժամանակ, իսկ խաղի վերջնամասում «Բոխումը» խփել է 2 գոլ եւ կամային հաղթանակ տարել 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում