14:21  ,  12 սեպտեմբերի, 2017

23 խաղ անց Անգլիայի հավաքականի դարպասապահն անցկացրեց «չոր» հանդիպում

«Վեստ Հեմի» անգլիացի դարպասապահ Ջո Հարթը դարպասն անառիկ է պահել «Հադերսֆիլդ Թաունի» դեմ Անգլիայի Պրեմյեր լիգայի չորրորդ տուրի վերջին խաղում, որում լոնդոնյան ակումբը հաղթել էր 2:0 հաշվով:

Անգլիայի հավաքականի դարպասապահը բոլոր մրցաշարերում գոլ էր բաց թողել նախորդ 23 խաղերում՝ սերփական դարպասն ընդունելով 51 գնդակ: Նախորդ անգամ Հարթը «չոր» հանդիպում անցկացրել էր հունվարի 8-ին, երբ վարձավճարով հանդես էր գալիս իտալական «Տորինոյում», գրում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Ջո Հարթը վարձավճարով է խաղում «Վեստ Հեմում», իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Սիթիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում