13:06  ,  12 սեպտեմբերի, 2017

«Բարսելոնան» ներկայացրեց երրորդ համազգեստը (ֆոտո)

«Բարսելոնան» պաշտոնապես ներկայացրել է թիմի երրորդ համազգեստը, որով հանդես կգա Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում, հայտնում է ակումբի կայքը:

Nike-ի համազգեստը մուգ նռան գույնի է: Այս երանգն առաջին անգամ է օգտագործվում կատալոնական ակումբի պատմության մեջ։ Մարզաշապիկների վրա կատալոնական ակումբի նոր հովանավոր ճապոնական Rakuten ընկերության տարբերանշան է: Rakuten-ը ինտերնետային առեւտրով զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում: Քառամյա պայմանագրով «Բարսելոնան» ընկերությունից կստանա տարեկան 55 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում