12:45  ,  12 սեպտեմբերի, 2017

Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը ձերբակալվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար

Ֆուտբոլի Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մայքլ Օ՛Նիլը ձերբակալվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կասկածանքով, գրում է Scottish Sun-ը:

48-ամյա մասնագետին պետավտոտեսուչները կանգնեցրել են Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինսբուգի մոտակայքում: Հոկտեմբերի 10-ին Օ՛Նիլը պետք է ներկայանա դատարան, որպեսզի ցուցմունք տա:

Մայքլ Օ՛Նիլը Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը գլխավորում է 2012-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում