12:15  ,  12 սեպտեմբերի, 2017

Պատրիս Էվրան Մարսելում օգնել է անօթեւաններին

«Մարսելի» պաշտպան Պատրիս Էվրան «Ռենի» դեմ Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի խաղի հաջորդ օրն օգնել է անօթեւաններին:

Ֆրանսիացի 36-ամյա ֆուտբոլիստը շրջել է Մարսելի փողոցներով, իսկ ավելի ուշ տեսանյութ հրապարակել «Ինստագրամում»:

«Մոտ կես ժամում ես գտա 12 անօթեւանների, իսկ ի՞նչ ես դու արել այսօր: Օգնե՞լ ես ինչ-որ մեկին, թե միայն կարողանում ես բողոքել եւ մեղադրել մարդկանց: Շնորհակալություն Աստծուն, որ ես երջանիկ եմ զգում ինձ»,- գրել է Պատրիս Էվրան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում